Վրաստանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան
Վրաստանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան

Վրաստանի արդարադատության նախարարությունը օգոստոսի 21-ին Ստրասբուրգի դատարան է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ Վրաստանի անունից նոր միջպետական հայց – «Վրաստանը՝ Ռուսաստանի դեմ»:

«Հայցը վերաբերում է Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքներում և օկուպացված գոտու երկայնքով Վրաստանի բնակչության մասսայական ճնշման, ձերբակալությունների, հարձակումների և սպանությունների վարչական փորձին, որը հատկապես ակտիվացել է 2008 թվականի պատերազմից հետո և ծայրահեղ ցուցանիշի հասել ընթացիկ տարվա փետրվարին՝ Արչիլ Տատունաշվիլուն տանջելու և սպանելու ժամանակ»,- հայտարարում են արդարադատության նախարարությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի պահանջն է, որպեսզի Եվրոպական դատարանը սահմանի Ռուսաստանի պատասխանատվությունը՝ կոնվենցիայի բազմաթիվ հոդվածների խախտման համար:

Արդարադատության նախարարության տեղեկությամբ, դրա հետ մեկտեղ, այս խախտումներն ունեն խտրական մոտիվ և ազգությամբ վրացիներին առավել ճնշելու և վախեցնելու նպատակ են հետապնդում, որպեսզի խոչընդոտեն Վրաստանի բնակչության Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններ վերադարձին:

«Ստրասբուրգի դատարանը հայցը քննարկելու է դատարանի կանոնակարգը և եվրոպական կոնվենցիայի հաշվի առնված գործընթացները պաշտպանելով»,- հայտարարում են արդարադատության նախարարությունում:

Թողնել մեկնաբանություն