Վրաստանը պարտության է մատնել Մեքսիկային - 3:2. Հոկեյ
Վրաստանը պարտության է մատնել Մեքսիկային - 3:2. Հոկեյ

Վրաստանի հոկեյի ազգային հավաքականը ելույթ է ունենում Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության «Բ» դիվիզյոնում, որտեղ երկրորդ հանդիպմանը մրցել է տանտերերի, Մեքսիկայի հավաքականի հետ և հաղթել 3:2 հաշվով:

Վրաստանի հավաքականի կազմում հեթրիկ է կատարել Ալեքսանդր Վասիլիչենկոն: Առաջին և վերջին պերիոդները ավարտվել են 1:1 հաշվով: Միակ պերիոդը, որտեղ Վրաստանի հավաքականը հաղթել է մրցակցին դա երկրորդն էր:

Այն բանի համար, որ Վրաստանը պահպանի իր տեղը «Բ» դիվիզյոնում չպետք է զբաղեցնի վերջին տեղը: Այս պահին Վրաստանի հավաքականը ունի երեք միավոր և զբաղեցնում է նախավերջին տեղը: Վրաց հոկեյիստներից ետ են մնում միայն մեքսիկացիները:

Վրաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անց է կացնելու Նոր Զելանդիայի հետ ապրիլի 24-ին, հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 22:00-ին: