Վրաստանը պարտադիր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սա վրացիների ընտրությունն է. Ուես Միթչել
Վրաստանը պարտադիր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սա վրացիների ընտրությունն է. Ուես Միթչել

Վրաստանը պարտադիր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, Վրաստանը արևմուտք է և սա վրացիների ընտրությունն է,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնական Ուես Միթչելը:

Ինչպես նշել է Ուես Միթչելը, վրացիները բազմիցս ասել են, որ ցանկանում են ժողովրդավարություն, եվրաինտեգրում, ՆԱՏՕ-ին անդամակցություն:

«Ինչպես նշեցի ապրիլին, Վրաստանը պարտադիր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, Վրաստանը արևմուտք է և սա վրացիների ընտրությունն է: Տարիներ առաջ, երբ Սերգեյ Լավրովը մեկնաբանություն էր անում Վրաստանի մասին, նա ասում էր, որ Արևմուտքը չպետք է լինի Վրաստանում: Հակառակ դրան, ես կասեի, որ Վրաստանը՝ Արևմուտք է»,- հայտարարել է Մինթչելը:

Նրա խոսքով, Վրաստանն ստեղծել է հզոր ինստիտուտներ, վերջին 25 տարվա ընթացքում ՀՆԱ-ն ավելացել է 400 տոկոսով:

«Վրացական քաղաքական ինստիտուցիաները պայքարում են կոռուպցիայի դեմ, Ասոցացման համաձայնագիրը, անայցագրային ռեժիմը, կարծում եմ, որ Վրաստանը մշտապես դրսևորում է, որ սա իրենց արևմտյան ապագան է»,- հայտարարել է Միթչելը:

Թողնել մեկնաբանություն