Վրաստանը ողջունում է ԵՄ երկրների պաշտպանության ոլորտում համագործակցության հզորացմանը
Վրաստանը ողջունում է ԵՄ երկրների պաշտպանության ոլորտում համագործակցության հզորացմանը

Վրաստանը ողջունում է Եվրամիության նախաձեռնությանը, պարբերական կառույցային համագործակցությունը ​(PESCO) ուժի մեջ մտնելու և կազմակերպության 25 անդամ երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հզորացման առիթով:

Եվրամիության պաշտպանության և անվտանգության հարցերով պարբերական կառույցային համագործակցություն սկսելուն իր թվիթերյան էջում արձագանքել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

«Հզոր Եվրոպայի համար Վրաստանը պատրաստ է անվտանգության ոլորտում համագործակցել Եվրամիության հետ: Առավել անվտանգ Եվրոպա նշանակում է անվտանգ աշխարհ»,- գրում է Միխեիլ Ջանելիձեն:

Եվրամիությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում պարբերական կառույցային համագործակցություն է սկսել: Նախաձեռնությունը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 14-ին: