Վրաստանը ոչինչ չի կորցնում, սահմանագծման հանձնաժողովը կղեկավարվի այն նյութերով, որը փաստարկված կլինի իրավաբանորեն և կամրապնդի մեր դիրքերը. Լաշա Դարսալիա
Վրաստանը ոչինչ չի կորցնում, սահմանագծման հանձնաժողովը կղեկավարվի այն նյութերով, որը փաստարկված կլինի իրավաբանորեն և կամրապնդի մեր դիրքերը. Լաշա Դարսալիա

Բանակցությունների ցանկացած գործընթացում բանակցության ցանկացած կողմ չի սահմանափակվում, ներկայացնել այն փաստաթուղթը, որն ձեռնատու է իրեն, Ադրբեջանական, ինչպես նաև վրացական կողմը բանակցային գործընթացում տարբեր ժամանակներում մշտապես ներկայացրել են ի հայտ եկած լրացուցիչ նյութեր,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան:

Այս մեկնաբանությամբ նա պատասխանել է լրագրողի հարցին, որի համաձայն. «բանակցություններում 1:200 000-անոց քարտեզի, որպես նոր փաստաթղթի ներկայացումը, կտար թե ոչ ադրբեջանական կողմին հնարավորություն, սահմանի հաստատման գործընթացում իր համար ավելի հարմարավետ փաստաթղթերի ներկայացում, կլինի թե ոչ դա այս գործընթացի էլ ավելի արդարացված գործոն:

Դարսալիայի պարզաբանմամբ, եթե ադրբեջանական կողմը գտնում է, որ նա ունի լրացուցիչ նյութեր և կցանկանա, որ դա քննարկվի վրացական կողմի հետ, ապա մենք հանձնաողովի շրջանակներում կքննարկենք ցանկացած նյութ:

«Բանակցությունների ցանկացած գործընթացում բանակցության ցանկացած կողմ չի սահմանափակվում, ներկայացնել այն փաստաթուղթը, որն ձեռնատու է իրեն, Ադրբեջանական, ինչպես նաև վրացական կողմը բանակցային գործընթացում տարբեր ժամանակներում մշտապես ներկայացրել են ի հայտ եկած լրացուցիչ նյութեր: Լրացուցիչ նյութեր չցուցադրելը ավելի շատ հարցեր է առաջացնում, թե ինչու չպետք է ներկայացնես, եթե դրանք հարմարավետ են, քան դրա ցուցադրումը: Հետևաբար, եթե ադրբեջանական կողմն ինքը որոշ լրացուցիչ նյութեր ունենա, այն հավանաբար կհանձնվի վրացական կողմին և կուսումնասիրվի: Սակայն ես չեմ հասկանում հարցի ենթատեքստը, թե ինչու պետք է որևէ կողմ սահմանափակվի, եթե նա ունի իրեն ձեռնտու նյութեր: Եթե ադրբեջանական կողմը գտնում է, որ նա ունի լրացուցիչ նյութեր և կցանկանա, որ դա քննարկվի վրացական կողմի հետ, ապա մենք մեծ սիրով հանձնաողովի շրջանակներում կքննարկենք ցանկացած նյութ»,- ասել է Լաշա Դարսալիան:

Հարցին, թե նույն քարտեզը մշակվել է Հայաստանի մասով, Դարսալիան պատասխանել է, որ Հայաստանի հետ բանակցությունների գործընթացը որոշ ժամանակ չի վերսկսվել:

«Հայաստանի հետ բանակցությունների գործընթացը որոշ ժամանակ է ինչ չի վերսկսվել, պահանջված է հանձնաժողովների նիստ», – հայտարարել է Դարսալիան:

Ինչ վերաբերում է հարցին ՝ «Հայաստանի նկատմամբ այս քարտեզը օգտակար է վրացական սահմանի համար, որքանով ինձ հայտնի է այս քարտեզը օգտագործելու դեպքում Վրաստանը կկորցնի 700 հա տարածք», Լաշա Դարսալիան պատասխանել է, որ Վրաստանը ոչինչ չի կորցնում, սահմանագծման հանձնաժողովը կղեկավարվի այն նյութերով, որը փաստարկված կլինի իրավաբանորեն և կամրապնդի մեր դիրքերը:

«Ես հետագայում հանրության առջև մանրամասն չէի խոսի մեր ռազմավարության մանրամասների մասին: Դուք սխալ եք հասկացել: Վրաստանը ոչինչ չի կորցնում, այդ թվում նաև այս քարտեզով: Վրաստանը չի պատրաստվում կորցնել այն, ինչը Վրաստանի տարածքն է: Հանձնաժողովն առաջնորդվում է միայն Վրաստանի ազգային շահերով, հետևաբար, այն առաջնորդվելու է իրական, իրավաբանորեն հիմնավորված նյութերով, որոնք կամրապնդեն Վրաստանի դիրքերը »,- հայտարարել է Լաշա Դարսալիան: