Վրաստանը նշում է կայսերական Ռուսաստանից անկախության հռչակման 100 ամյա հոբելյանը, սակայն այսօր այդ տոնական տարեթվի հետ կա նաև տխրություն, քանզի Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքների ագրեսիվ բռնազավթումը. Բրիտանացի
Վրաստանը նշում է կայսերական Ռուսաստանից անկախության հռչակման 100 ամյա հոբելյանը, սակայն այսօր այդ տոնական տարեթվի հետ կա նաև տխրություն, քանզի Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքների ագրեսիվ բռնազավթումը. Բրիտանացի

Պարոն նախագահ, դատարանի անդամներ, այս տարի Վրաստանը նշում է կայսերական Ռուսաստանից անկախության հռչակման 100 ամյա հոբելյանը, սակայն այսօր այդ տոնական տարեթվի հետ կա նաև տխրություն, քանզի Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքների ագրեսիվ բռնազավթումը,-այս խոսքերով է սկսել իր ելույթը Վրաստանի պետության փաստաբան, Բեն Էմերսոնը Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ ընթանում է «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործի վերջին բանավոր լսումները:

Ինչպես նշել է փաստաբանը, Ռուսաստանը երբևիցե չի հանդուրժել Վրաստանի ընտրությանը և այս 100 տարիների ընթացքում, բազմաթիվ ռազմական քարոզարշավ է ուղղել Վրաստանի նկատմամբ, որի նպատակը ժողովրդավարական ոգու և անկախության ոչնչացումն էր:

«Պարոն նախագահ, դատարանի անդամներ, այս տարի Վրաստանը նշում է կայսերական Ռուսաստանից անկախության հռչակման 100 ամյա հոբելյանը: Վրաստանը 1918 թվականից հետո ձգտում է կառուցել եվրոպական սոցիալ-ժողովրդավարական մոդել: Ռուսաստանը երբևիցե չի հանդուրժել Վրաստանի ընտրությանը և այս 100 տարիների ընթացքում, բազմաթիվ ռազմական քարոզարշավ է ուղղել Վրաստանի նկատմամբ որի նպատակը ժողովրդավարական ոգու և անկախության ոչնչացումն էր:

Այսօր այդ տոնական տարեթվի հետ կա նաև տխրություն, քանզի Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքների ագրեսիվ բռնազավթումը»,-հայտարարել է Վրաստանի պետության բրիտանացի փաստաբանը:

Գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այս րոպեներին ընթանում են վերջին լսումները: Նիստին Վրաստանը ներկայացնում է սեփական դիրքորոշումը: Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Դատավորների կազմում են Վրաստանի ներկայացուցիչ՝ Լադո Ճանտուրիան, իսկ Ռուսաստանը ներկայացնում է Դմիտրի Դեդովը: Նիստին Վրաստանի հետաքրքրությունները պաշտպանում են բրիտանացի փաստաբանները: