Վրաստանը ՆԱՏՕ-ի օրակարգում է. Ջեյմս Ապաթուրայ
Վրաստանը ՆԱՏՕ-ի օրակարգում է. Ջեյմս Ապաթուրայ

Մենք կշարունակենք հետևել Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, կշարունակենք աջակցել բարեփոխումներին, որ ուժեղանա Վրաստանի պաշտպանունակությունը,- այս մասին Լոնդոնում ընթացող ՆԱՏՕ-ի համաժողովին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ,  Ջեյմս Ապաթուրայը:

Ըստ նրա, ՆԱՏՕ-ն ամեն օր հետևում է Վրաստանում ընթացող իրադարձություններին:

«ՆԱՏՕ-ն ամեն օր վրդովմունքով հետևում է, թե ինչ է կատարվում Վրաստանում, այդ թվում այսպես կոչված բաժանող գծի մոտ: Մենք շատ ուշադիր հետևում ենք ռուս զինծառայողների գործողություններին, ինչպես նաև բժշկի գործին և քաղաքական իրադարձություններին:

Կարծում եմ, Վրաստանը հիմնովին գտնվում է ՆԱՏՕ-ի օրակարգում, ներառյալ այսօրվա միջոցառմանը, որտեղ գործընկերների հետ միասին մասնակցում է նաև Վրաստանի արտգործնախարար պարոն Դավիթ Զալկալիանին: Կարծում եմ, որ դա ցույց է տալիս, թե որքան բարձր մակարդակով է Վրաստանը ներկայացված մեր առաջնորդների օրակարգում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գտնվում է այստեղ, սակայն միջոցառմանը մասնակցում են նաև այլ քաղաքական լիդերներ: Վրաստանի մասնակցությունը ցույց է տալիս, որ Վրաստանը գտնվում է ՆԱՏՕ-ի օրակարգում: Մենք կշարունակենք հետևել Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, կշարունակենք աջակցել բարեփոխումներին, որ ուժեղանա Վրաստանի պաշտպանունակությունը»,- ասել է Ափաթուրայը: