Վրաստանը մնում է ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտականությունների հավատարիմը. Լևան Իզորիա
Վրաստանը մնում է ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտականությունների հավատարիմը. Լևան Իզորիա

Վրաստանը մնում է ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտականությունների հավատարիմը և առաքելությունում շարունակում մասնակցությունը առկա կազմով,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ ՆԱՏՕ-ի շտաբակայանում, «Կայուն աջակցություն» գործողությունում մասնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը խոսքով ելույթ ունենալիս:

Հանդիպումը բացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը և նշել, որ Աֆղանստանի համար ՆԱՏՕ-ի և գործընկեր երկների աջակցությունն ունի կենսական նշանակություն:

«Ավելացնում ենք մեր կազմը վարժական առաքելությունում և շարունակում Աֆղանստանի ուժերի ֆինանսական ապահովումը, որպեսզի նրանք սեփական ուժերով կարողանան երկրում պահպանել անվտանգություն»,- հայտարարել է Լևան Իզորիան:

Վրաստանի պաշտպանության նախարարը երկրի անունից մեկ անգամ ևս հայտարարել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ միասին աշխարհում հաստատուն է դարձնելու խաղաղությունը և անվտանգությունը: