Վրաստանը միջազգային ասպարեզում կատարում է առաջատար դեր. Կոնգրեսական Դևիդ Պրայս
Վրաստանը միջազգային ասպարեզում կատարում է առաջատար դեր. Կոնգրեսական Դևիդ Պրայս

«Մենք երբևիցե չենք ունեցել այսպիսի առատ հարաբերություն այլ երկրների հետ, ինչպիսին ունենք Վրաստանի հետ»,-այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատին կից կոնգրեսի ժողովրդավարական համագործակցության համանախագահ՝ Դևիդ Պրայսը հայտարարել է, Վրաստանի խորհրդարանի նախագահի պատվին կազմակերպված երեկոյին:

Կոնգրեսմենը մեկ անգամ ևս հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի նկատմամբ և հայտարարել, որ ԱՄՆ-ն  բարձր է գնահատում Վրաստանի հետ բարեկամությունը:

«Մենք Վրաստանի բարեկամներն ենք այն հարաբերությունների հիմքով, որը կառուցել ենք տարիների ընթացքում, առանձնապես Վրաստանի խորհրդարանի անդամների հետ: Գիտենք, թե որ ճանապարհով է ընթանում Վրաստանը: Մեր բարեկամությունը կանգնած է համատեղ արժեքների վրա, դրանք են մեր ժողովուրդների ապրելակերպի բարելավումը և արդյունավետ ներկայացուցչական ինստիտուտների ստեղծման ցանկությունը»,- ասել է Դևիդ Պրայսը:

Նրա խոսքերով, Վրաստանը այս դեպքում դա իրականացնում է բարդ հարևանության և օկուպացիայի ֆոնի ներքո:

«Բոլորս լավ գիտենք, որ Վրաստանը այս ճանապարհը անցնում է բարդ միջավայրի ֆոնին: Վրաստանը ունի բարդ հարևանություն և հարևան, որը բռնազավթել է նրա տարածքները: Սա իսկապես բարդ միջավայր է և գնահատում ենք, որ վրաց ժողովուրդը բոլոր քաղաքական ուղղություններով ձգտում է դեպի ազատության: Մենք տեսնում ենք, որ Վրաստանը ցանկանում է սահմանել սեփական քաղաքական և տնտեսական կուրսը այն բանի համար, որ դառնա Եվրոպայի մաս: Ցանկանում եմ նշել, որ այդ գործընթացում Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած են ձեր կողքին»,-նշել է կոնգրեսականը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատին կից կոնգրեսի ժողովրդավարական համագործակցության համանախագահը զրուցել է նաև խորհրդարանի նշանակության մասին և հայտարարել, որ ժողովրդի և ազգային հետաքրքրությունների աջակցության համար հարկավոր է հզոր ներկայացուցչական մարմին: Դևիդ Պրայսը զրուցել է նաև ժողովրդավարական համագործակցության շուրջ և նշել, որ շարունակվելու է Վրաստանի խորհրդարանի ինստիտուցիոնալ հզորացման աջակցությունը:

«Մենք աշխատելու ենք ձեր երկրում խորհրդարանի մակարդակի բարձրացման ուղղությամբ, կհրավիրենք ձեզ մեզ մոտ և կօգնենք, որ ձեր երկրում խորհրդարանը դարձնեք ավելի հզոր, իհարկե դրա համար պետք է շատ աշխատել:

Ազատ և արդար ընտրությունների անցկացումը որոշիչ է ժողովրդավարության համար, սակայն նմանապես կարևոր են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ընտրություններից ընտրություններ: Եթե խորհրդարանը արդյունավետ է, ապա մեծ է հավանականությունը, որ ծառայեք ժողովրդին և արդյունքում ստանաք կայուն,անվտանգ և երկարաժամկետ ժողովրդավարություն: Մենք ցանկանում ենք Վրաստանում տեսնել հենց այսպիսի արդյունք:

Պարոն խորհրդարանի նախագահ, նման այցերը շատ կարևոր են: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն դերի համար, որը Վրաստանը կատարում է միջազգային ասպարեզում և շնորհակալություն մեր բարեկամության համար»,- ասել է կոնգրեսականը խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ընդունելությունը, որը Վաշինգտոնում կազմակերպվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պատվին, հյուրընկալել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատին կից կոնգրեսի ժողովրդավարական համագործակցության համանախագահ Դևիդ Պրայսը: Միջոցառմանը ներկա էին նաև կոնգրեսի և սենատի անդամներ: