Վրաստանը միակ երկիրն է Ռուսաստանի հարևանների թվում, որը հստակ վարում է արևմտամետ քաղաքականություն և միևնույն ժամանակ դա իրականացնում է խելամիտ և ռացիոնալ կերպով. Լինդսի Գրեմ
Վրաստանը միակ երկիրն է Ռուսաստանի հարևանների թվում, որը հստակ վարում է արևմտամետ քաղաքականություն և միևնույն ժամանակ դա իրականացնում է խելամիտ և ռացիոնալ կերպով. Լինդսի Գրեմ

Վրաստանը միակ երկիրն է Ռուսաստանի հարևանների միջև, որը հստակ վարում է արևմտամետ քաղաքականություն և միևնույն ժամանակ դա իրականացնում է խելամիտ և ռացիոնալ կերպով,- այս մասին հայտարարել է «Հանրապետական» սենատոր Լինդսի Գրեմը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, Հարավային Կարոլինա նահանգի սենատորը բարձր գնահատական է տվել այն բարեփոխմանը, որն իրականացնում է Վրաստանի իշխանությունը: Հայտնվել է ցանկություն, ԱՄՆ-Վրաստան տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանության գա քաղաքական այն հարաբերությունների հետ, որոնք կապում են երկու երկրներին:

Սենատորն ընդգծել է Վրաստանի նկատմամբ, երկրի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի նկատմամբ իր կայուն աջակցությունը:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է տարածաշրջանային մարտահրավերներին: Լինդսի Գրեմը մեկ անգամ ևս հաստատել է աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: