Վրաստանը մեծ հաշվով պարտության մատնեց Գերմանիային. Ռեգբի եվրոպայի առաջնություն

Քութաիսիում ավարտվել է «ռեգբի եվրոպայի առաջնության» չորրորդ տուրի հանդիպումը Վրաստանի և Գերմանիայի ազգային հավաքականների միջև: Վրաստանի հավաքականը 52:3 հաշվով հաղթել է Գերմանիային: Վրաց ռեգբիստները մրցակցի տուգանայինում դրել են 8 լելո, իսկ գերմանացիները աչքի են ընկել միայն մեկ տուգանայինով:

Հանդիպման հերոսը Վրաստանի ազգային հավաքականի երիտասարդ ռեգբիստ Միրիան Մոդեբաձեն էր, որին հաջողվեց իրականացնել հեթրիկ: Սա նրա 7-րդ հանդիպումն էր ազգային հավաքականում և մինչ այս նա դրել էր միայն մեկ լելո: Հանդիպման հաշիվը Մոդեբաձեն բացեց երկրորդ րոպեին:

Երկու րոպե անց հաշիվը դարձել է 14:0: Այս անգամ լելո է դրել Լաշա Խմալաձեն:

Երկու լելոյին գերմանացիները պատասխանել են տուգանայինով և հաշիվը դարձրել 14:3: 22-րդ րոպեին մրցակցի տուգանայինում գնդակը դրել է Շալվա Մամուկաշվիլին և հաշիվը դարձրել է 21:3:

Վրաստանի հավաքականը հանգստի է գնացել զգալի առավելությամբ:

երկրորդ խաղակեսը կրկին ընթացել է Վրաստանի հավաքականի առավելությամբ և վերջնական հաշիվը գրանցվել է 52:3:

«Ռեգբի եվրոպայի առաջնության» մրցաշարային աղյուսակը չորս հաղթանակով գլխավորում է Վրաստանի հավաքականը, իսկ գերմանացիները վերջին տեղում են: Հինգերրորդ տուրում Վրաստանի հավաքականը մրցելու է Ռուսաստանի հետ: Հանդիպումը մարտի 17-ին տեղի է ունենալու Կրասնոդարում: Հանդիպումը ուղիղ հեռարձակվելու է առաջին ալիքով: