Վրաստանը կրկին հայտնվել է աշխարհի և արևմուտքի ուշադրության կենտրոնում. Արչիլ Թալակվաձե
Վրաստանը կրկին հայտնվել է աշխարհի և արևմուտքի ուշադրության կենտրոնում. Արչիլ Թալակվաձե

Վրաստանը կրկին աշխարհի և արևմուտքի ուշադրության կենտրոնում է: Դրա ևս մեկ ապացույցն է այսօր Թբիլիսիում ընթացող միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են բարձրաստիճան քաղաքական գործիչներ և պաշտոնական անձինք ԱՄՆ-ից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ններկայացուցիչներ,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն, Մաքքեյնի ինստիտուտի և տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ, Թբիլիսիում՝ «Համաշխարհային խառնաշփոթ 2018» միջազգային չորրորդ կոնֆերանսի բացման առիթով:

Նրա խոսքով, Վրաստանի համար նշված միջոցառումը կարևոր հնարավորություն է, որ մեկ անգամ ևս բարձրացնենք կարևոր թեմաներ և հարցեր, որոնք ներկայացնում են երկրի ռազմավարական շահերը:

«Առաջին հերթին, իհարկե, խոսքը վերաբերում է տարածքային ամբողջականության և դեօկուպացիայի հարցերին: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, քաղաքական համակարգի կայունությունը և ժողովրդավարական զարգացումը, Վրաստանի էկոնոմիկան, որն այս պահի դրությամբ զարգանում է շատ արագ տեմպերով: Սակայն սա բավական չէ և մեզ անհրաժեշտ է արևմուտքի կողմից ակտիվ աջակցություն, որպեսզի շարունակենք բարեփոխումների իրականացում»,- հայտարարել է Թալակվաձեն:

Խորհրդարանի մեծամասնության առաջնորդի խոսքով, կոնֆերանսին ներկայացված են լինելու տարբեր կարծիքներ, տարբեր դիրքորոշումներ և փաստարկներ:

Մաքքեյնի ինստիտուտի և տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի (EPRC) նախաձեռնությամբ, այսօր Թբիլիսիում բացվել է «Համաշխարհային խառնաշփոթ 2018» միջազգային չորրորդ կոնֆերանսը: