Վրաստանը կանգնած է վենեսուելացիների կողքին այս ծանր ժամանակներում. Մամուկա Բախտաձե
Վրաստանը կանգնած է վենեսուելացիների կողքին այս ծանր ժամանակներում. Մամուկա Բախտաձե

Վրաստանը կանգնած է վենեսուելացիների կողքին այս ծանր ժամանակներում,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն գրել է սոցիալական «թվիթեր» ցանցում:

Ինչպես նշում է վարչապետը, Վենեսուելան ծանր մարդասիրական ճգնաժամում է և անընդունելի է ռազմական ուժի կիրառումը ժողովրդի դեմ, մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ:

«Վենեսուելան գտնվում է շատ ծանր պայմաններում և ծանր մարդասիրական ճգնաժամում: Անընդունելի է ռազմական ուժի կիրառումը ժողովրդի դեմ, մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ: Պետք է մարդկանց հնարավորություն տրվի ստանալ այդ օգնությունը և դադարեցվեն բռնությունները: Վրաստանը կանգնած է վենեսուելացիների կողքին այս ծանր ժամանակներում»,-գրել է Մամուկա Բախտաձեն: