Վրաստանը Իսրաելին պարտության է մատնել դրամատիկ հանդիպմանը (տեսանյութ)

Վրաստանի Բասկետբոլի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլի առաջին հանդիպումը, անց է կացրել հյուրի կարգավիճակում Իսրաելում:

Հանդիպումը սկսվել է վրաց բասկետբոլիստների ակտիվությամբ և առաջին քառորդը մեր բասկետբոլիստները հաղթել են 26:23 հաշվով, իսկ երկրորդ քառորդում առավելությունը էլ ավելի ամրապնդել է: Մինչ երկրորդ խաղակեսը մեր հավաքականը հաղթում էր 12 միավորով ՝ 37:49 հաշվով:

Հանդիպման երրորդ քառորդում տանտերերը ակտիվացել են, նրանց հաջողվեց, ոչ թե հասարաեցնել հաշիվը այլ առաջ անցնել:

Երրորդ քառորդը Վրաստանի հավաքականը պարտվել է 15 միավորով: Իսրաելին հաջողվել է վաստակել 31 միավոր, որին վրաց բասկետբոլիստները պատասխանել են 16-ով:

Վերջին քառորդը ընթացել է լարված պայքարում: Թիմերը միմյան հետևում էին միավորներով: Հանդիպման վերջին րոպեին Գոգա Բիթաձեն օգտագործել է երկուսից մեկ տուգանային և Վրաստանի հավաքականը առաջ է անցել երկու միավորով:

Իսրաելը անցավ գրոհի, սակայն ճիշտ ժամանակին հասավ Գիորգի Ցինցաձեն, խլեց հակառակորդից գնդակը, որին հետևեց Շենգելիայի երկու միավորը ՝ 80:85:

Հանդիպումը ավարտվեց այս հաշվով և մեր բասկետբոլիստները գրանցեցին առաջին տուրում հաղթանակ:

Վրաց բասկետբոլիստներից ամենաշատ միավոր հավաքեց Թոռնիկե Շենգելիան:

Այս խմբում Գերմանիան 43 միավորով պարտության մատնեց Էստոնիային 86:43:

ևս մեկ հանդիպմանը Հունաստանը 70:63 հաշվով հաղթել է Սերբիային: