Վրաստանը հայ֊ադրբեջանական հակամարտությունում կողմ չպետք է լինի և պետք է զբաղեցնի չեզոք դիրք. Գիորգի Լոմիա
Վրաստանը հայ֊ադրբեջանական հակամարտությունում կողմ չպետք է լինի և պետք է զբաղեցնի չեզոք դիրք. Գիորգի Լոմիա

Հայրենասերների դաշինքի նախագահ, Գիորգի Լոմիան գտնում է, որ Վրաստանը հայ ադրբեջանական հակամարտությունում չպետք է լինի կողմ և պետք է պահպանի չեզոք դիրք։

Ինչպես Լոմիան ասել է լրագրողներին, եթե վրացական կողմը կարող է ներգրավվել գործընթացին և այս հակամարտությունը կունենա խաղաղ ավարտ, այդ դեպքում նման միջամտությունը ընդունելի է։

Մենք չպետք է հանդես գանք որպես կողմ։ Ինչ վերաբերում է հարցին կապված Ռուսաստանին, եթե նրա կողմից բռնի մեթոդներով տեղի կունենա միջանցքի օգտագործում, դրան դեմ կլինենք և կարծում եմ Ռուսաստանում գիտեն այդ մասին։ Գտնում եմ, որ այս պահին Ռուսաստանին դա ձեռնատու չէ֊, հայտարարել է Գիորգի Լոմիան։