Վրաստանը հարգում է Էստոնիայի ճիշտ քաղաքականությունը Վրաստանի տարածաշրջանների բռնազավթման կապակցությամբ. Գիորգի Մարգվելաշվիլի
Վրաստանը հարգում է Էստոնիայի ճիշտ քաղաքականությունը Վրաստանի տարածաշրջանների բռնազավթման կապակցությամբ. Գիորգի Մարգվելաշվիլի

Վրաստանը հարգում է Էստոնիայի հստակ և ճիշտ դիրքորոշումը Վրաստանի տարածքների բռնազավթման կապակցությամբ,-այս մասին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուալիդի հետ դեմ առ դեմ հանդիպմանը:

Նա էստոնացի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նկատմամբ արտահայտվող աջակցության համար:

«Տիկին նախագահ, ինձ համար մեծ պատիվ է մեկ անգամ ևս հյուրընկալել ձեզ Վրաստանում: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել աջակցության համար, որը դուք արտահայտում եք Վրաստանի նկատմամբ: Դուք ունեք հստակ դիրքորոշում Վրաստանի տարածաշրջանների բռնազավթման կապակցությամբ և կոնկրետ «օկուպացիա» տերմինի նկատմամբ: Ցանկանում եմ ասել, որ Վրաստանը լավ գիտի այդ մասին և հարգում է ձեր քաջությունը և ճիշտ դիրքորոշումը»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Հանդիպմանը կողմերը զրուցել են Վրաստան-Էստոնիա ռազմավարական համագործակցության խորացման, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների, ռուսական օկուպացիայի արդյունքների, բռնազավթված տարածաշրջանների չճանաչման քաղաքականության և այդ ուղղությամբ Էստոնիայի աջակցության մասին:

Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հստակ աջակցությունը, Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում:

Ինչպես նշել են հանդիպմանը, նախագահ Կալիուլայդին, Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը բարձրացնելու է բոլոր միջազգային համաժողովներին: