Վրաստանը և ՈՒկրաինան կանգնած են նույն մարտահրավերի առջև և դա Ռուսաստանի ագրեսիան է. Ռադայի նախագահ
Վրաստանը և ՈՒկրաինան կանգնած են նույն մարտահրավերի առջև և դա Ռուսաստանի ագրեսիան է. Ռադայի նախագահ

Վրաստանը և ՈՒկրաինան կանգնած են միանման մարտահրավերների առջև և դա Ռուսաստանի ագրեսիան է,-այս մասին ՈՒկրաինայի ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքերով այս մարտահրավերների ֆոնին ՈՒկրաինայի և Վրաստանի միջև համագործակցությունը պետք է գնալով խորանա:

«Լավ ենք հիշում 2008 թվականը, երբ Վրաստանը զգուշացնում էր մեզ, որ Վրաստանից հետո հնարավոր է հիմնախնդիրներ ստեղծվեն ՈՒկրաինայում: Այսօր մենք կիսում ենք Վրաստանի փորձը և շարունակում ենք համագործակցությունը: Գիտենք, թե ինչ արդյունքներ է բերում Ռուսաստանի ագրեսիան»,-ասել է ռադայի նախագահը:

Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ագրեսիայի դեմ հարկավոր է միասնական աշխատանք և երկու երկրներն էլ պետք է անամագրվեն ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: