Վրաստանը և Սերբիան հուշագիր են կնքել եվրաինտեգրման ոլորտում համագործակցության մասին
Վրաստանը և Սերբիան հուշագիր են կնքել եվրաինտեգրման ոլորտում համագործակցության մասին

Բաթումիում ընթացող Արևելյան գործընկերության կոնֆերանսի շրջանակներում Վրաստանը և Սերբիան հուշագիր են կնքել եվրաինտեգրման ոլորտում համագործակցության մասին:

Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Յադրանկա Յոքսիմովիչը:

Հուշագիրը ենթադրում է Եվրամիության հետ մերձեցման գործընթացում փորձի կիսում և գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացում: