Վրաստանը և Ֆիջին կնքել են անայցագրային ռեժիմի մասին պայմանագիր
Վրաստանը և Ֆիջին կնքել են անայցագրային ռեժիմի մասին պայմանագիր

Վրաստանը և Ֆիջին կնքել են անայցագրային ռեժիմի մասին պայմանագիր: Փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլի, իսկ Ֆիջիի կողմից՝ երկրի պաշտպանության ազգային անվտանգության և արտաքին գործերի նախարար Ինյա Սերուիրատուն:

Վրաստանի և Ֆիջիի միջև անայցագրային ռեժիմի ակնկալվող գործարկման մասին Առաջին ալիքը գրել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին:

Ֆիջին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ արևելքում, բնակչությունը կազմում է 912 հազար մարդ: