Վրաստանը և ԱՄՆ-ը հետևողաբար համագործակցում են վարակի մարտահրավերները հաղթահարելու նպատակով
Վրաստանը և ԱՄՆ-ը հետևողաբար համագործակցում են վարակի մարտահրավերները հաղթահարելու նպատակով

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, այսօրվա օրը մեկ անգամ ևս ընդգծում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը:

«Առաջին օրից, այն բանից հետո, երբ արձանագրվեցին կորոնավիրուսի համավարակի ռիսկեր, Վրաստանը և ԱՄՆ-ը հետևողականորեն համագործակցում են վարակի մարտահրավերները հաղթահարելու նպատակով: Այսօրվա օրը շատ կարևոր է մեզ համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Դիտրային», որը մասնակցել է այսօրվա միջոցառմանը և նաև «Էքսպո-Ջորջիային», որը երկու ամսվա ընթացքում անհատույց մեզ է փոխանցել պահեստային տարածք, որտեղ գտնվում են առողջապահության նախարարության անձնական պաշտպանության միջոցները: Նշված իրերը մենք աստիճանաբար փոխանցում ենք մեր բժիշկներին, ովքեր առաջնագծում պայքարում են կորոնավիրուսը հաղթահարելու համար»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը առողջապահության նախարարությանը փոխանցել է «PCR» թեստի երկու սարք և 4000 թեստ: Արարողությանը ներկա է գտնվել Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը: