Վրաստանը և Ադրբեջանը վերապրել են միանման ողբերգություններ, որը կոչվում է օկուպացիա. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանը և Ադրբեջանը վերապրել են միանման ողբերգություններ, որը կոչվում է օկուպացիա. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Զագուլբայի» նախագահական պալատրում դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափով անցկացված հանդիպումներին կողմերը քննարկել են Վրաստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցության հիմնական սկզբունքները և բազմակողմ հարաբերությունների ուղղությամբ միջազգային ձևաչափերում աջակցության հարցերը:

«Մենք միասին ենք վերադարձրել անկախությունը և վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ: Այսօր էլ վերապրում ենք այն, ինչը նկատի ունի երկրի օկուպացիա, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Բռնազավթման գոտիներն այսօր էլ մեզ համար բաց վերք է, որը մի կողմից խափանում է մեր զարգացումը, սակայն միևնույն ժամանակ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք հզորացնել և զարգացնել մեր պետությունները, էկոնոմիկան: Սա փոքր հաջողություն և հաղթանակ չէ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ սա նրա առաջին պաշտոնական այցն է տարածաշրջանում, Վրաստանի բարեկամ երկրում, որի հետ Վրաստանը կապված է գործընկերությամբ:

Իր հերթին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շատ է կարևորում Սալոմե Զուրաբիշվիլիի այցը: