Վրաստանը ընկալում ենք որպես մեր ապագա ծրագրերի կարևոր մաս և հուսով ենք, որ Վրաստանը նույնպես ասելիք կունենա ԱՄՆ-ի մասին. Ադամ Քիզինգեր
Վրաստանը ընկալում ենք որպես մեր ապագա ծրագրերի կարևոր մաս և հուսով ենք, որ Վրաստանը նույնպես ասելիք կունենա ԱՄՆ-ի մասին. Ադամ Քիզինգեր

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեն, երկկողմ հանդիպումներ է անց կացնում՝  ԱՄՆ-ի սենատում և ներկայացուցիչների պալատում:

Կոնգրեսական Ադամ Քիզինգերի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ժողովրդավարության և անվտանգության հարցերը:

Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերության հետագա խորացման վրա:

«Մենք ավելի շատ կապ ունենք կառավարության հետ, քան ցանկացած այլ կողմի: Մենք տեսնում ենք որոշակի հարցեր, քննարկում ենք դրանք, սակայն մեր դիրքորոշումը, որոնք վերաբերում են նշված հարցերին, չպետք է ընկալվեն որպես բարկություն կամ վրդովմունք նշանակող ուղերձ, այլ պետք է ընկալվեն որպես ընկերների միջև առողջ փոխհամագործակցության արտահայտության ժեստ: Մենք Վրաստանը համարում ենք մեր ապագա ծրագրերի շատ կարևոր մաս, և հուսով եմ, որ Վրաստանը նույնը կասի Միացյալ Նահանգների վերաբերյալ», – ասել է կոնգրեսական Ադամ Քիզինգերը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները շատ հետաքրքրված է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով:

Հանդիպման ընթացքում դրական է գնահատվել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում գրանցած առաջընթացը: Կարևորվել է Միացյալ Նահանգների դերը եվրաատլանտյան նպատակների իրականացման գործում:

Լրատվությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: