Վրաստանը «airBaltic»-ի հոդվածում ամռան սեզոնի լավագույն ուղղությունների թվում է
Վրաստանը «airBaltic»-ի հոդվածում ամռան սեզոնի լավագույն ուղղությունների թվում է

«airBaltic» ավիաընկերությունը ամռան սեզոնի սկսվելուն պես, ինտերնետ բլոգում հրապարակել է հոդված, որտեղ առաջարկում է սեզոնի լավագույն ուղղությունները: «Էարբալտիկի» ցանկում, բացի եվրոպական երկրներից հայտնվել է նաև Վրաստանը,- այս մասին տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Շատ հեշտ է սիրահարվել այս երկրին, ուր հնարավոր կլինի այցելել հուլիսի 1-ից: Այցելեք Վրաստանի կառավարության կայքէջ, որտեղ ներկայացված են զբոսաշրջիկների համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ճանապարհորդության սահմանափակումների վերաբերյալ»,- ասված է հոդվածում:

Ավիաընկերությունը ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Կախեթի, Թբիլիսի և Մցխեթա և շեշտում՝ վրացական խոհարարական և գինու էքսկուրսիաների յուրահատկությունը: