Վրաստանը չի մասնակցի այն խաղարարար հարթակներին, որտեղ մասնակցում է օկուպանտ Ռուսաստանը. Ալեքսանդրե Խվթիսիաշվիլի
Վրաստանը չի մասնակցի այն խաղարարար հարթակներին, որտեղ մասնակցում է օկուպանտ Ռուսաստանը. Ալեքսանդրե Խվթիսիաշվիլի

Վրաստանը չի մասնակցի այն խաղաղարար հարթակներին, որին մասնակցում է Վրաստանի տարածքների օկուպանտ երկիրը, – այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից արված հայտարարության կապակցությամբ, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար, Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:

Խոսքը ռուսական լրատվամիջոցներով տարածված Սերգեյ Լավրովի հայտարարության մասին է, որի համաձայն՝ «Ռուսաստանը ողջունում է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և եվրոպական մի շարք երկրների ձգտումները,  մասնակցելու Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը: Արդեն լսվում են նախաձեռնություններ, որ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, փորձում են հարաբերություններ հաստատել տարածաշրջանում ՝ հաշվի առնելով նոր իրողությունը»:

Ինչպես նշել է Վրաստանի փոխարտգործնախարարը, այս հայտարարությունը, նման նախաձեռնությունը խոստումնալից չի լինի, քանի դեռ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել ապաբռնազավթման առումով:

«Մենք մեծապես կարևորում ենք տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչը Հարավային Կովկասում կայուն զարգացման հիմնական նախապայմաններից մեկն է: Ըստ այդմ, Վրաստանը սատարում է երկարաժամկետ նպատակներին, որոնք ուղղված են մեր երկրի և տարածաշրջանի անվտանգության և բարեկեցության ապահովմանը: Այս առումով, շատ կարևոր են խաղաղարար հարթակները և այդպիսի հարթակների ստեղծումը մեր տարածաշրջանում, առաջին հերթին, պետք է իրականացվի Հարավային Կովկասի երեք երկրների, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության և համագործակցության միջոցով, ինչը տարածաշրջանային նախագծերի մշակման կարևոր նախապայման է:

Ինչպես գիտեք, Վրաստանը հանդես եկավ այս նախաձեռնությամբ, երբ սրվել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունը, իսկ ինչ վերաբերում է երեկ հայտարարված լայն, տարածաշրջանային խաղաղության հարթակին, ապա Վրաստանը չի ներգրավվի դրան, որին մասնակցում է Վրաստանի տարածքները բռնազավթած երկիրը: Մեր դիրքորոշումն այն է, որ համագործակցության ցանկացած հարթակ պետք է հիմնված լինի մասնակից պետությունների փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա:

Ուստի մենք կարծում ենք, որ նման նախաձեռնությունը խոստումնալից չի լինի, քանի դեռ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել ապաբռնազավթման առումով», – հայտարարել է Ալեքսանդր Խվթիսիաշվիլին: