Վրաստանը Doing Business վարկանիշում բարելավել է դիրքերը և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը
Վրաստանը Doing Business վարկանիշում բարելավել է դիրքերը և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը

Վրաստանը աշխարհում բիզնես վարելու հեշտությամբ 109 երկրների թվում 6-րդն է: Այսպիսին է Համաշխարհային բանկի խմբի կողմից այսօր հրապարակված նոր՝ Doing Business 2019 զեկույցի տվյալները:

Սա երկրի համար մինչ այժմ գրանցած լավագույն ցուցանիշն է: Նախորդ տարվա վարկանիշում Վրաստանը 9-րդ տեղում էր: Երկիրը տասնյակում է հայտնվել արդեն չորրորդ անգամ:

Doing Business 2019-ի առաջատարը կրկին Նոր Զելանդիան է: Տասնյակում են նաև Սինգապուրը, Դանիան, Հոնգ-Կոնգը, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Մակեդոնիան: