Վրաստանը բարձր է գնահատում Հունգարիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանը բարձր է գնահատում Հունգարիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Սալոմե Զուրաբիշվիլի

Բոլոր ծանրությունները, որոնք այսօր բեռ են մեր քաղաքացիների համար, բռնազավթված գծից այնկողմ կլինեն, թե այսկողմ, մեր ամենօրյա հոգածությունն է,-այս հայտարարությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արել է Հունգարիայի նախագահ, Յանոշ Ադերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Վրաստանը բարձր է գնահատում Հունգարիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, բոլոր ձևաչափերում: Սալոմե Զուրաբիշվիլին ասել է նաև, որ Յանոշ Ադերը այցելելու է բռնազավթված գծի մոտ:

Ինչպես նշել է Զուրաբիշվիլին Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ անփոփոխ է:

Հունգարիայի նախագահը կնոջ, Անիտա Հերչեխի հետ միասին Թբիլիսի է ժամանել երեկ: Հունգարիայի նախագահին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու միջազգային օդանավակայանում հանդիպել են Վրաստանի նախագահի աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: