Վրաստանը այն երկիրն է, որը մշտապես կազմել է Եվրոպայի մասը և նայել դեպի Եվրոպա. Ժան-Կլոդ Յունկեր
Վրաստանը այն երկիրն է, որը մշտապես կազմել է Եվրոպայի մասը և նայել դեպի Եվրոպա. Ժան-Կլոդ Յունկեր

Ինձ համար իրոք մեծ պատիվ է ձեզ հետ այստեղ գտնվելը, մասնակցել այս էմոցիոնալ միջոցառմանը: Այսօր պատմական պահ է ողջ եվրոպական հանրության համար: Իհարկե, խաղաղության և ազատության համար պայքարն անվերջ ճանապարհ է և Վրաստանն ունի հավակնություն, շարունակել այս ճանապարհը,- այս մասին հայտարարել է Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ երդմնակալության արարողությունից հետո:

Ինչպես նշել է Ժան-Կլոդ Յունկերը, Վրաստանն իր ապագան կառուցել է ժողովրդավարության և ազատության սկզբունքների վրա, դրա հետ մեկտեղ յուրացրել մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները:

Նրա խոսքով, ժողովրդավարությունը այն ճանապարհն է, որին վրաց ժողովուրդը 1918 թվականին տվել է առաջնություն և այսօր այդ ոգեշնչումը սահմանում է Վրաստանի ապագա տանող ճանապարհը:

«Վրաստանը այն երկիրն է, որը մշտապես կազմել է Եվրոպայի մասը և նայել դեպի Եվրոպա: Աշխարհագրական դիրքով ևս կապված եք Եվրոպայի հետ»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը: