Վրաստանը «Աստրազենեկայի» պատվաստանյութը կստանա մարտի 13-ին
Վրաստանը «Աստրազենեկայի» պատվաստանյութը կստանա մարտի 13-ին

Վրաստանը շաբաթ օրվանից աստիճանաբար կստանա կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկայի» պատվաստանյութերը, – այս մասին այսօր կայացած արտակարգ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

«Պատվաստանյութը Վրաստանին կմատակարարվի արագացված տեմպերով, ամսաթիվը հետաձգվել է մեկ շաբաթով, շաբաթ օրը` մարտի 13-ից, Վրաստանը պատվաստանյութերը կստանա փուլ առ փուլ», – հայտարարել է Տիկարաձեն:

Ըստ Տիկարաձեի, երկիրն առաջին փուլում կստանա «Աստրազենեկայի» պատվաստանյութի 43 200 չափաբաժին: