Վրաստանը անցել է իր մաս լարվածությունը, պատերազմը, այդ կոնտեքստում չպետք է զարմամանք, որ չենք հասել մեր բոլոր նպատակներին, այլ պետք է զարմամանք, թե ինչին ենք հասել այս պայմաններում. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանը անցել է իր մաս լարվածությունը, պատերազմը, այդ կոնտեքստում չպետք է զարմամանք, որ չենք հասել մեր բոլոր նպատակներին, այլ պետք է զարմամանք, թե ինչին ենք հասել այս պայմաններում. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանում չի արմատավորվել ծայրահեղականությունը, արտաքին թշնամիները չեն կարողացել մեկուսացնել մեզ, – այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ:

Ինչպես նա նշել է, դարեր շարունակ Վրաստանը ներկայացնում էր Եվրոպայի արևելյան սահմանը, որը միացնում էր արևելքը արևմուտքին, Ասիան և Եվրոպային:

Նրա խոսքով, դարեր շարունակ Վրաստանը կիսում էր և պաշտպանում ազատության և հանդուրժողականության այն արժեքները, որոնք ներկայացնում են Եվրոպայի խորհրդի նպատակները:

Նախագահը խոսել է Վրաստանի կողմից հաղթահարած դժվարությունների մասին և նշել, որ զարմանալի է, թե ինչպես է այս պայմաններում երկիրը հասել առաջընթացի:

«Անկախացումից ի վեր, Վրաստանը սեփական տարածքում տեսել է լարվածություն, հակամարտություն և պատերազմ, մեր տարածաշրջանում իրավիճակը սրվել է, գլոբալ մարտահրավերները հասել են նաև մեզ: Այս համատեքստում չպետք է զարմանալ նրա համար, որ Վրաստանը դեռ չի հասել բոլոր նպատակներին, բարեփոխումները ընթացքում են և պետք է ցույց տա առաջընթացը, այլ պետք է զարմանալ, թե ինչպես է երկիրը այս ամենին հասել նման պայմաններում: Ապշեցուցիչ է այս փոքր երկրի վիճակը, որը կարողացել է 70 ամյա խորհրդային կառավարումից հետո ստեղծել ժողովրդավարություն, ապշեցուցիչ են նրա կարողությունները, բռնազավթման պայմաններում պահպանել կայություն և խաղաղություն, ապշեցուցիչ են նրա ձգտումները դեպի ժողովրդավարություն և եվրոպական արժեքներ: Վրաստանում չի արմատավորվել ծայրահեղականությունը, արտաքին թշնամիները չեն կարողացել մեկուսացնել մեզ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահը խոսել է նաև 21-րդ դարի մարտահրավերների մասին և նշել, որ այդ մարտահրավերները հաղթահարելու համար պետք է լինի միասնություն:

«21-րդ դարը ներկայացրել է նոր մարտահրավերներ, որոնք ոչ մի պետություն չի կարող միայնակ լուծել: Դրանք են՝ կլիմայի փոփոխությունը, տարեց բնակչությունը, ներգաղթը, թվային հեղափոխությունը և պոպուլիզմը/բևեռացումը: Այս մարտահրավերները հաղթահարելու համար մենք պետք է համախմբվենք բազմակողմ ձևաչափերով: Մենք պետք է սահմանենք, թե ինչ պետք է անենք: Մենք պետք է խոստանանք, որ խնդիրները լուծելու ենք միայն երկխոսության միջոցով: Մենք պետք է ապահովենք, որ մեր բոլոր որոշումներն և գործողությունները հիմնված լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքներին»,- ասասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այսօր Ստրասբուրգում խոսքով ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում: