Վրաստանը 2020 թվականին ներկայացնելու է քրեական օրենսգրքի միջազգային դատարանի դատավորի թեկնածուի
Վրաստանը 2020 թվականին ներկայացնելու է քրեական օրենսգրքի միջազգային դատարանի դատավորի թեկնածուի

Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, պատվիրակության հետ միասին մասնակցելու է Հաագայի քրեական օրենսգրքի միջազգային դատարանի անդամ պետությունների 18-րդ նստաշրջանին:

Վրաստանի արդարադատության նախարարության լրատվությամբ, այցի հիմնական նպատակն է Վրաստանի անունից Հաագայի դատարանի անդամ երկրների առջև հայտարարություն անելն է, առ այն, որ Վրաստանը 2020 թվականին,  քրեական օրենսգրքի միջազգային դատարանում ներկայացնելու է դատավորի թեկնածուի: Կոնկրետ, 2020 թվականի դեկտեմբերին, Հաագայի դատարանի անդամ պետությունների 19-րդ նիստի շրջանակներում, որին մասնակցելու են 123 երկրներ, վեց դատավորի ընտրելու են տարբեր շրջաններից: Այդ թվում դատավորներից մեկին ընտրելու են արևելյան Եվրոպայից, քանզի այդ շրջանից չեխ դատավորի իրավասությունների ժամկետը սպառվում է: Վրաստանը թեկնածուին ներկայացնելու է հենց այդ պաշտոնին: Վրաստանից բացի թեկնածուներ են ներկայացնելու ՝ Ալբանիան, Բոսնիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեռնոգորիան, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սլովենիան:

Այցի շրջանակներում փոխվարչապետը հանդիպումներ է ունենալու Հաագայի դատարանի ղեկավար անձանց հետ:

Վրաստանի արդարադատության նախարարության պատվիրակության կազմում են ՝ արդարադատության փոխնախարար Գոչա Լորթքիփանիձեն և արդարադատության նախարարության միջազգային դատարաններում պետական ներկայացուցչության դեպարտամենտի պետ՝ Բեքա Ձամաշվիլին:

Թողնել մեկնաբանություն