Վրաստանը 2020 թվականի լավագույն նոր տուրիստական ուղղությունների թվում է
Վրաստանը 2020 թվականի լավագույն նոր տուրիստական ուղղությունների թվում է

Վրաստանը 2020 թվականի լավագույն 20 տուրիստական ուղղությունների թվում է: 30 ուղղություններից բաղկացած վարկանիշի արդյունքները հրապարակել է «Թրեվլ լեմինգ» կայքէջը՝ աշխարհի առաջատար բլոգերների քվեարկությունից հետո:

Ինչպես նշված է կայքէջում, Վրաստանը հնարավոր է, աշխարհում ճամփորդելու մեծագույն թաքնված մարգարիտ է:

Հեղինակը նշում է, որ Վրաստանը զբոսաշրջային ամենամատչելի ուղղություններից է:

«Այլ վայրում որտե՞ղ է հնարավոր վայելել եվրոպական ոճի հանգիստը հարավ-արևելյան Ասիայում հանգստանալու բյուջեով»,- ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը ճանապարհորդներին խորհուրդ է տալիս Վրաստան այցելել ապրիլից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իսկ հիմնական տեսարժան վայրերի թվում է Ուշգուլին, Կախեթիի գինու շրջանը և հին Թիֆլիսը:

30 տուրիստական ուղղությունների ցանկում առաջին տասնյակն այսպիսին է. Վրաստան, Նովա Սկոտիա, Կուկիի կղզիները, Ռուանդա, Ղրղզստան, Էկվադոր, Շվեդիա, Կանադա, Դոմոնիկա և Ուզբեկստան:

Թողնել մեկնաբանություն