Վրաստանը 2008 թվականին, ՈՒկրաինան 2014թվականին, բռնազավթումը, ռազմական գերիները և սադրանքները շարունակվում են. Լեհաստանի նախագահ
Վրաստանը 2008 թվականին, ՈՒկրաինան 2014թվականին, բռնազավթումը, ռազմական գերիները և սադրանքները շարունակվում են. Լեհաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարշալ Պիլսուդսկու հրապարակում մասնակցել է  երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառմանը:

Լեհաստանի նախագահ, Անջեյ Դուդան խոսքով ելույթ ունենալու ժամանակ զրուցել է Վրաստանի բռնազավթման մասին և նշել, որ Եվրոպան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերլուծություններ չի արել:

«Վրաստանը 2008 թվականին, ՈՒկրաինան 2014թվականին : Մինչ այս օրը բռնազավթումը շարունակվում է, ռազմական գերիներ,  սադրանքներ: Մենք պատասխանատվություն ենք վերցնում Եվրոպայի և համաշխարհային համադաշնության առջև, որ ռազմական ագրեսիան այլևս չի կրկնվի: Այսօր մենք կրկին դիմադրում ենք իմպերիալիստական ​​հակումներին, որն արտահայտվում է սահմանների բռնի ուժող փոխելու, երկրի նկատմամբ ագրեսիայի, հողամասերը խլելու, մարդկանց պատանդ վերցնելու մեջ: Այս ամենի վրա աչք փակելը  խաղաղությունը պահպանելու ձև չէ: Սա ուղակի ճանապարհ է, որ համաձայնվում ես այդ ամենի հետ և խրախուսում նոր հարձակումներ»,-հայտարարել է Անջեյ Դուդան:

Նրա խոսքով, ագրեսիային պետք է հետևեն պատժամիջոցներ, և պետք է ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնցով հայտնի կլինի, որ ցանկացած ագրեսիային կհետևի հստակ և հզոր պատասխան:

Վրաստանի նախագահը Լեհաստանում է գտնվում, Անջեյ Դուդայի հրավերով: Միջոցառմանը ներկա է գտնվել 40 երկրի պատվիրակություն: