Վրաստան մտնող քաղաքացիների համար երկշաբաթյա կարանտինի ռեժիմը մնում է ուժի մեջ
Վրաստան մտնող քաղաքացիների համար երկշաբաթյա կարանտինի ռեժիմը մնում է ուժի մեջ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում երկշաբաթյա կարանտինի ռեժիմը մնում է ուժի մեջ:

Նրա խոսքով, երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է անցնեն 14 օրյա կարանտին, սակայն կարող են լինել բացառություններ, և անձը անցի ինքնամեկուսացման ռեժիմի:

«Վրաստանում դեռ.ս պահպանվում է կարանտինի ռեժիմը: Երկշաբաթյա կարանտին են անցնելու բոլոր այն անձինք, ովքեր մուտք են գործում երկիր: Հնարավոր է գործեն նաև բացառություններ և որոշ անձինք այդ ժամանակաշրջանը անցնեն ինքնամեկուսացման մեջ»,- ասել է Գամղրելիձեն: