Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա Վրաստանի առաջին ալիքով. «Խաչիկիրների» կազմ է վերադարձել Գվիլիան
Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա Վրաստանի առաջին ալիքով. «Խաչիկիրների» կազմ է վերադարձել Գվիլիան

Այսօր, սեպտեմբերի 8-ին, Թբիլիսիի «Դինամո Արենայում» տեղի է ունենալու ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի առաջատարների հանդիպումը: Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկրորդ տուրում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիյի հետ:

Սեպտեմբերի 7-ին, երկու թիմերն էլ անց են կացրել իրենց մարզումը: Վրաստանի ազգային հավաքականի համար լավ լուր կա, հավաքականի հետ մարզվել է Վարշավայի «Լեգիա»-ի կիսապաշտպան Վակո Գվիլիան: Լեհական ակումբի վրացի լեգիոներն արդեն ապաքինվել է և լիովին պատրաստ է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին:

Վրաստանի հավաքականի կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ.

Դարպասապահներ. Գիորգի Լորիա («Անորտոսիս», Կիպրոս), Գիորգի Մակարիձե («Վիտորիա» Սետուբալ, Պորտուգալիա), Լազարե Կուպատաձե («Սաբուրթալո», Թբիլիսի)

Պաշտպաններ. Օթար Կակաբաձե (Լյուցեռն, Շվեյցարիա), Դավիթ Խոճոլավա («Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա), Գիա Գրիգալավա («Արսենալ» Տուլա, Ռուսաստան), Սաբա Կվիրկվելիա («Ռոտոր» Վոլգոգրադ, Ռուսաստան), Նիկա Մալի (Սաբուրթալո, Թբիլիսի), Մամուկա Կոբախիձե («Դինամո», Բաթումի), Դավիթ Կոբուրի («Դինամո», Թբիլիսի)

Կիսապաշտպաններ. Ջաբա Կանկավա, Նիկա Կվեկվեսկիրի («Տոբոլ», Ղազախստան), Վակո Գվիլիա («Լեգիա», Լեհաստան), Գիորգի Չակվետաձե («Գենտ», Բելգիա), Գիորգի Աբուրջանիա («Տվենտե», Նիդեռլանդներ), Մուրթազ Դաուշվիլի («Անորթոսիս», Կիպրոս), Սաբա Լոբժանիձե(«Անկարագուջու», Թուրքիա), Զուրիկո Դավիթաշվիլի («Ռոտոր» Վոլգոգրադ, Ռուսաստան), Գիորգի Կուցիա («Դինամո», Թբիլիսի), Ջաբա Ջիղաուրի («Դինամո», Բաթումի)

Հարձակվողներ. Գիորգի Քվիլիթաիա («Գենտ», Բելգիա), Թոռնիկե Օքրիաշվիլի («Անորտոսիս», Կիպրոս), Նիկա Կաճարավա («Անորթոսիս», Կիպրոս), Խվիչա Կվարացխելիա («Ռուբին» Կազան, Ռուսաստան), Լևան Շենգելիա («Կոնիասպոր», Թուրքիա)

Թբիլիսիի «Դինամո Արենայում» Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականների հանդիպումը սկսվելու է սեպտեմբերի 8-ին, ժամը 20:00-ին: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, սեպտեմբերին կայանալիք հանդիպումներն անց են կացվելու առանց հանդիսատեսի: Հանդիպման ուղիղ հեռժարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը:

Թողնել մեկնաբանություն