Վրաստան-Հունաստան խաղի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաթումիի ողբերգության հետևանքով զոհվածների հիշատակը
Վրաստան-Հունաստան խաղի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաթումիի ողբերգության հետևանքով զոհվածների հիշատակը

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Վրաստան-Հունաստան հանդիպումը բացվեց մեկ րոպե լռությամբ: Խաղացողները հարգանքի տուրք մատուցեցին Բաթումիի ողբերգության հետևանքով զոհվածների հիշատակին: Երկու թիմերի խաղացողները խաղին դուրս եկան սեւ թեւկապներով:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ուղարկել հանդիպման կազմակերպիչ ՖԻՖԱ-ին եւ ՈՒԵՖԱ-ին՝ հանդիպման հետաձգման վերաբերյալ: Համաշխարհային և եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմինները չեն կատարել հանդիպումը հետաձգելու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը:

Թողնել մեկնաբանություն