Մարտի 14-ից, Վրաստան-Հայաստանի և Վրաստան-Ադրբեջանի միջև քաղաքացիների տեղաշարժը դադարեցվում է 10 օրով
Մարտի 14-ից, Վրաստան-Հայաստանի և Վրաստան-Ադրբեջանի միջև քաղաքացիների տեղաշարժը դադարեցվում է 10 օրով

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո, կայացվել է համատեղ որոշում, 2020 թվականի մարտի 14-ից 10 օրվա ընթացքում Վրաստան-Հայաստանի և Վրաստան-Ադրբեջանի միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման մասին:

Բացի այդ, կողմերը համաձայնել են, որ կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող սեփական քաղաքացիների անխափան մուտքը երկիր:

Սահմանափակումը չի վերաբերի բեռնափոխադրումներին: