Վրաստան - Ֆրանսիա առաջին ալիքով. Գորիում հանդիպումը անց է կացվելու առանց հանդիսատեսի
Վրաստան - Ֆրանսիա առաջին ալիքով. Գորիում հանդիպումը անց է կացվելու առանց հանդիսատեսի

Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը հյուրընկալելու է իր ֆրանսիացի հասակակիցներին: Հանդիպումը տեղի է ունենալու այսօր:

Վասիլ Մաիսուրաձեի ղեկավարած թիմը Ֆրանսիային հյուրընկալելու է Գորիում, «Թենգիզ Բուրջանաձե Արենայում»: UEFA-կողմից մշակած հանձնարարականների համաձայն, հանդիպումը անց է կացվելու առանց հանդիսատեսի և նրան ներկա կլինեն միայն մամուլի ներկայացուցիչները և հավատարմագրված այլ պաշտոնատար անձինք:

Այնուամենայնիվ, Վրաստանի և Ֆրանսիայի  մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումը երկրպագուները կդիտեն, հանդիպման ուղիղ հեռարձակումը կցուցադրվի Վրաստանի առաջին ալիքով: Հանդիպումը սկսվելու է ժամը ՝ 21:00-ին: