Վրաստան է ժամանելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը
Վրաստան է ժամանելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հրավերով, Վրաստանի առաջին ժողովրդավարական Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Վրաստան է ժամանելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Յունկերը Թբիլիսի է ժամանելու այսօր, 18:00-ին:

Եվրահանձնաժողովի նախագահը մասնակցելու է Կրինիցայի տնտեսական ֆորումին, ինչպես նաև խորհրդարանում, կլոր սեղան ձևաչափում անցկացված «Համագործակցություն՝ բարօրության համար, հետագա հարյուրամյակի մարտավարություն» վերտառությամբ քննարկմանը:

Դրա հետ մեկտեղ, Ժան-Կլոդ Յունկերը ներկա է գտնվելու մայիսի 26-ին Վրաստանի անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը և Ազատության հրապարակում խոսքով ելույթ ունենալու երդմնակալության արարողությանը: