Վրաստան է ժամանելու Հունգարիայի արտաքին գործերի նախարարը
Վրաստան է ժամանելու Հունգարիայի արտաքին գործերի նախարարը

Հուլիսի 6-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար՝ Պիտեր Սիիարտոն:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, այցի շրջանակներում Հունգարիայի արտգործնախարարը հանդիպումներ կանցկացնի, Վրաստանի վարչապետի, արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների, ինչպես նաև կրթության նախարարների հետ:

Հունգարացի գործընկերոջը Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հյուրընկալելու է արտաքին գործերի նախարարությունում, որի ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը: Հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Վրաստան կատարած այցի շրջանակներում, Հունգարիայի արտգործնախարարին կընդունի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: