Վրաստան է ժամանել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը
Վրաստան է ժամանել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը

Վրաստան է ժամանել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Հատկանշական է, որ սա գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջին այցն է երկիր:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, այցի շրջանակներում նախատեսված է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, հանդիպումներին խոսքը վերաբերելու է Վրաստանի բռնազավթված շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների տեսանկյունից ստեղծված ծանր իրավիճակին, Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի խաղաղ լուծման գործընթացում ԵԱՀԿ-ի ներգրավվածության նշանակությանը, Վրաստանում ընթացող և իրականացված բարեփոխումներին՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների կայունացման տեսանկյունից: