Վրաստան է ժամանել Հունգարիայի նախագահը: Յանոշ Ադերը Թբիլիսիում է երկօրյա պաշտոնական այցով:
Հունգարացի բարձրպաշտոնյային Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի նախագահի վարչության և արտաքին գերատեսչության ներկայացուցիչները:
Հանդիպման պաշտոնական մասը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին: Առավոտյան, նախագահի նստավայրում կկայանա հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նա կհանդիպի վրացի գործընկերոջը: Նախագահները քննարկելու են երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա հանգուցային հարցերը:
Խոսքը վերաբերելու է տնտեսական նախագծերին և մշակութային կապերին: Այցի շրջանակներում Յանոշ Ադերը կայցելի օկուպացված գոտու տարածք:
Հանդիպում է կայանալու նաև օրենսդրական մարմնում: Յանոշ Ադերին է հյուրընկալելու խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն: