Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան բարձր մակարդակի և համընդգրկուն. Մամուկա Բախտաձե
Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան բարձր մակարդակի և համընդգրկուն. Մամուկա Բախտաձե

Նախագահ Թրամփի վարչության պայմաններում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունն անցել է զարգացման նոր փուլի, այն երբեք չի եղել այսքան բարձր մակարդակի և որ ամենակարևորն է՝ համընդգրկուն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Ազգային անվտանգության հարցերում ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ավարտից հետո:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը քննարկել են բոլոր հարցերը, որոնց մասին զրույցն սկսվել է Վաշինգտոն իր այցի ժամանակ:

«Շոշափել ենք Վրաստանի համար ամենացավոտ հարցերը, ինչպիսիք են՝ օկուպացված տարածքներում առկա մարդասիրական աղետը և այն խաղաղարար նախաձեռնությունները, որոնք կօգնեն հաղթահարել մարտահրավերները: Դրա հետ մեկտեղ, զրուցելու ենք Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր ազատ առևտրի ռեժիմի գործարկման մասին, որը երկկողմ հարաբերությունները սկզբունքորեն կդնի նոր հարթակի վրա: Զրուցելու ենք տարածաշրջանային համատեքստի և անվտանգության ճարտարապետության շուրջ, որը պետք է լինի Վրաստանում, որպեսզի մենք արժանվույն կերպով հաղթահարենք մարտահրավերները, որոնք ծառացած են Վրաստանի առաջ: Ջոն Բոլթոնը Վրաստանի հավատարիմ բարեկամն է, ով ունի կոնկրետ տեսլական, ինչպես կարող ենք առավել խորացնել ռազմավարական հարաբերությունները երկու երկրների միջև»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն՝ Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո: