Վրաստան֊Շվեյցարիա, այսօր, ժամը 19։00-ին, Վրաստանի առաջին ալիքով. Եվրոբասկետ 2021
Վրաստան֊Շվեյցարիա, այսօր, ժամը 19։00-ին, Վրաստանի առաջին ալիքով. Եվրոբասկետ 2021

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսում է իր ելույթը, Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլում։ Այսօր, ժամը 19։00֊ին, մեր հավաքականը հյուրընկալելու է Շվեյցարիային, իսկ փետրվարի 23-ին մեկնելու է Բելգրադ, որտեղ կհանդիպի Սերբիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ Վրաստանը 2021 թվականի Եվրոբասկետի հյուրընկալող երկրներից է, որի պատճառով մեր հավաքականը արդեն ձեռք է բերել եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք և այս ընտրական փուլը նրանց համար կրում է խորհրդանշական բնույթ։

Շվեյցարիայից և Սերբիայից բացի, մեր ընտրական ենթախմբում է նաև Ֆինլանդիան։

Մեր հավաքականը այսօրվա հանդիպմանը հանդես կգա հետևյալ կազմով.

Գիորգի Ցինցաձե, Թեդ Մակփեդեն, Ռատի Անդրոնիկաշվիլի, Դուդա Սանաձե, Գիորգի Շերմադինի, Մերաբ Բոքոլիշվիլի, Միխեիլ Բերիշվիլի, Գիորգի Կորսանտիա, Սաբա Լոբժանիձե, Բեքա Բուրջանաձե, Գիորգի Թուրձիլաձե, Բեքա Բեքաուրի։

Շվեյցարիայի և Սերբիայի հավաքականների դեմ հանդիպումների ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել Վրաստանի առաջին ալիքով։