Վրացական ոսկե և արծաթե մեդալները Բրատիսլավայում
Վրացական ոսկե և արծաթե մեդալները Բրատիսլավայում

Բրատիսլավայում ընթացող ձյուդոի մրցաշարին, տղամարդկանց միջև 90 կգ. քաշային անվանակարգում, եզրափակիչում Բեքա Ղվինիաշվիլին պարտության է մատնել Ավթանդիլ Ճրիկիշվիլիին և նվաճել ոսկե մեդալ: Համապատասխանաբար Ճրիկիշվիլուն հասել է արծաթե մեդալ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել ռուս Ռոման Դոնցովը և կանադացի Մոհաբ Էլ-Նահասը:

Վրաց ձյուդոիստների համար հաջորդ լուրջ մրցաշարը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է:

Աշխարհի առաջնությունը Բաքվում տեղի է ունենալու սեպտեմբերի 20-27-ին: