Վրացական գինիները Ճապոնիայում «սակուրա» մրցույթին ստացել են բարձրագույն պարգևներ
Վրացական գինիները Ճապոնիայում «սակուրա» մրցույթին ստացել են բարձրագույն պարգևներ

Տարբեր անվանակարգի 24 վրացական գինիները Ճապոնիայում, միջազգային «Սակուրա» մրցույթին ստացել են բարձրագույն պարգև՝ երկու կրկնակի ոսկի, 15 ոսկի և 7 արծաթե մեդալ: Լրատվությունն այս մասին տարածում է գինու ազգային գործակալությունը:

Միջազգային «Սակուրա» մրցույթը լայնածավալ միջոցառում է, այն անց է կացվել 6 անգամ: Դրան ներկայացվել են չորս հազարից ավելի գինու տեսակներ 33 երկրներից: Մրցատյանը կազմված է Ճապոնիայում գինու ոլորտում գործող կանանցից:

«Սակուրայի» մրցույթում կրկնակի ոսկի մեդալ ստացած գիները ներկայացվել են 2019 թվականի մարտի 5-ին «Ֆուդեքս Ջապան»  միջազգային փառատոնին բարձրագույն պարգև, «բռիլիանտի» ձերքբերման համար:

Ճապոնիան վրացական գինու համար ներկայացնում է ռազմավարական շուկա, որտեղ գինու ազգային գործակալությունը մարկետինգային միջոցառումներ է անց կացնում 2014 թվականից: Անցած տարի Ճապոնիա է արտահանվել 212 հազար շիշ գինի, որը 37 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը:

Ճապոնիայում վրացական գինու ժողովրդականացման և ճանաչողականության բարձրացման նպատակով, 2019 թվականի մարտի 10-ից մինչև մայիսի 7-ը տեղի է ունենալու «Վրաստան – գինու հայրենիք» նախագիծը: