Վրացական գինին ներկայացված է Դյուսելդորֆի միջազգային ցուցահանդեսին
Վրացական գինին ներկայացված է Դյուսելդորֆի միջազգային ցուցահանդեսին

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գինու և ոգելից խմիչքի «Պրովեյն – 2019» ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցում է վրացական գինի արտադրող 27 ընկերություն:

Ցուցահանդեսը տարվա գլխավոր իրադարձությունն է գինի արտադրողների համար, ողջ աշխարհի մասշտաբով:

Այս տարի ցուցահանդեսին այցելել է աշխարհի 133-ի երկրի մոտ 60 000 գինի արտադրող և հետաքրքրված հյուր:

Վրացական գինի արտադրող ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են Գինու ազգային գործակալության աջակցությամբ և «Վրացական գինի» միության նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին ներկա է նաև Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան:

«Պրովեյն» ցուցահանդեսն այս տարի հոբելյանական է և անցկացվում է 25-րդ անգամ: Վրաստանը նշված ցուցահանդեսին մասնակցում է 2000 թվականից: