«Վրացական երազանքում» հայտարարում են, որ մեծամասնական պատգամավորության թեկնածուները այսօր հրաժարական կտան քաղաքական կուսակցություններից
«Վրացական երազանքում» հայտարարում են, որ մեծամասնական պատգամավորության թեկնածուները այսօր հրաժարական կտան քաղաքական կուսակցություններից

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունների մասնակից մեծամասնական պատգամավորության թեկնածուները քաղաքական կուսակցություններից հրաժարական կտան օգոստոսի մեկից:

Օգոստոսի մեկից հրաժարական են տալու մեծամասնական պատգամավորի թեկնածու անվանված Կախեթիի, Շիդա Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի պետական լիազորները և Թբիլիսիի մունիցիպալիտետի Վակեի շրջանի գամգեբելին:

Բացի այդ, օրեր առաջ հրաժարական է տվել Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազոր Ալեքսանդրե Մոծերելիան: Նա առաջադրված է Աբաշա-Մարտվիլի-Ծալենջիխա-Չխորոծղու ընտրատարածքի մեծամասնական թեկնածու:

Կուսակցության կողմից տարածած տեղեկության համաձայն, ինչ վերաբերում է պատգամավորի թեկնածու առաջադրված վարչական պաշտոնատար այլ անձանց, նրանք հրաժարական կտան ընտրական քարոզարշավի մեկնարկից հետո: