«Վրացական երազանքում» հաստատում են, որ կենտրոնական գրասենյակի աշխատակիցներից մեկը վարակված է կորոնավիրուսով
«Վրացական երազանքում» հաստատում են, որ կենտրոնական գրասենյակի աշխատակիցներից մեկը վարակված է կորոնավիրուսով

«Վրացական երազանքում» հաստատում են, որ կենտրոնական գրասենյակի աշխատակիցներից մեկը վարակված է կորոնավիրուսով: Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վարակի հաստատումից հետո իրականացվել են արձանագրությամբ նախատեսված համապատասխան միջոցառումներ: Այն անձինք, ովքեր կապ են ունեցել վարակված աշխատողի հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

Բացի այդ, գրասենյակում աշխատող մարդիկ արդեն թեստավորվել են և բոլորի պատասխանները բացասական են:

«Վրացական երազանքնում» ասում են, որ աշխատակիցների հետազոտումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ստուգվի  վարակված անձի բոլոր շփումները: