«Վրացական երազանքն» ընտրել է դաշինքի նախագահին և տեղակալներին
«Վրացական երազանքն» ընտրել է դաշինքի նախագահին և տեղակալներին

«Վրացական երազանքը» խորհրդարանում անցկացրել է մեծամասնության նիտ, որտեղ ընտրել է դաշինքի նախագահին և տեղակալներին: Այս մասին հայտարարել է դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով, ստեղծվել է նաև «Վրացական երազանքի» դաշինքը:

«Մեկ կուսակցություն հնարավորություն ունի, որ ստեղծի մեկ դաշինք: Համապատասխանաբար, ստեղծվել է 90  պատգամվորից բաղկացած դաշինք: Դաշինքը կգլխավորեմ ես: Այսօր ընտրել ենք դաշինքի նախագահի տեղակալներին: Ըստ կանոնակարգի, յուրաքանչյուր 15 պատգամավոր պետք է ունենա մեկ տեղակալ: Դրանք ենք՝ Գիվի Միքանաձեն, Նինո Լացաբիձեն, Բեքա Դավիթուլիանին, Իռմա Զավրադաշվիլին, Ռիմա Բերիձեն և Իրակլի Չիքովանին»,- հայտարարել է Մդինարաձեն: