«Վրացական երազանքի» թեկնածուն կրկին հաղթելու է մեծ առավելությամբ. Բիձինա Իվանիշվիլի
«Վրացական երազանքի» թեկնածուն կրկին հաղթելու է մեծ առավելությամբ. Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանքի» թեկնածուն կրկին հաղթելու է մեծ առավելությամբ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Մթածմինդայի ընտրատարածքում քվեարկելուց հետո:

Իվանիշվիլին ընտրատեղամաս է գնացել կնոջ և որդու՝ Բերայի հետ:

«Առաջին փուլի ժամանակ սպասում էինք երկրորդ փուլին, սակայն նշեցի, որ բոլոր ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթում է մեծ առավելությամբ, որը տեսանք և այսօր էլ կտեսնենք վերջին ընտրությունը, որ «Վրացական երազանքի թեկնածուն» կհաղթի նաև մեծ առավելությամբ»,- հայտարարել է Իվանիշվիլին: